ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները
Արտաքին Քաղաքական![ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները](/timthumb.php?src=disc/16-06-24/9b17f83b326c53607eb1c39630a37718.jpg&w=780)
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ խմբավորման դիրքորոշումը համահունչ է ՄԱԿ-ի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի հիմնարար սկզբունքներին:
Իր հեռուստաուղերձում Հանիեն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ընդունել համաձայնությունը, որը երաշխավորում է մշտական հրադադար, Իսրայելի ամբողջական հեռացում Գազայից, վերակականգնում և փոխանակում։
Պաղեստինցիները կշարունակեն դրսևորել տոկունություն, դիմադրություն և նվիրվածություն իրենց ազգային պայքարին, հավելել է նա։
Իսրայելի կառավարությունը մինչև այժմ հրապարակայնորեն չի պաշտպանել Գազայում հրադադարի մասին համաձայնագրին, չնայած ԱՄՆ-ի այն պնդումներին, թե այն ընդունել է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շարունակում է պնդել, որ պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել, հայտնում է Al Jazeera-ն։
![](banners/armflix.jpg)