Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։ -Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական ...
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին, նշել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և փոխընդունելի կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և ռազմագերիների, այդ թվում՝ ԼՂ ղեկավարների վերադարձի հարցն է։ Արմեն Գևորգյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ մոտեցում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդրի առնչությամբ: «Ակնհայտ է, որ անցած տարի բոլորիս մտահոգել էր Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ...
Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ ...
Այսօր Ապարանի հոգևոր հովվության Մելիքգյուղ համայնքում տոնվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 29-րդ տարեդարձը: Հայտնում են Արագածոտնի թեմից։ Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Մելիքգյուղ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը ու մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր՝ Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում իրականացվող իրավական բարեփոխումներին: Մասնավորապես, դրանք վերաբերում են ապրա...
ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Հայտնում են Քննչական կոմիտեից: Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ: Դիակի արտաքին զննության արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։