Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 24/25-ին


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Հ.Արզոյան, Գայի և Գ.Նժդեհ փողոցների, Վարդենիս Բժշկական կենտրոնի, Հոսպիտալի, Վարդենիսի Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի, Սեյսմիկ Կայանի, ՀԷՑ-ի և թիվ 1 մանկապարտեզի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: