Artak Tovmasyan, Board of Trustees of Tovmasyan Foundation and Dvin Hotel Owner, Wins Over Investment Dispute in Finland Artak Tovmasyan met with RA Ambassador in Lebanon Vahagn Atabekyan Maecenas Artak Tovmasyan provided enormous help to the affected Armenian community of Beirut 3 UN elections on June 17 including new council members Coronavirus: Which countries appear to be hitting or passing their peak in coronavirus deaths? Pakistan blocks Twitter, Zoom and Periscope to curb critical voices Powerful Cyclone Threatens Mumbai as City Grapples With Coronavirus Boris Johnson lays out visa offer to nearly 3m Hong Kong citizens Calgary’s police chief, union call killing of George Floyd ‘gut-wrenching’ and ‘heartbreaking’ Global Internship Challenge 

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություններին

Political

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեք մտահոգություններին: Մտահոգությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշմանը, ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը:

«Հետևելով ՀՀ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները.

Առաջին` սեպտեմբերի 4-ին ՍԴ կայացրած որոշման մասով

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողը ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

Ի հավելումն՝ ՍԴՈ-1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործով համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և, ըստ էության, արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լիներ, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը և հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Ընդ որում՝ այս ճանապարհով (զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից) կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական և քաղաքական կարևորություն ունի Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է ՍԴՈ-1476 որոշման բովանդակությանը, ապա կարելի է վստահաբար նշել, որ առանց որևէ առերեւույթ հիմնավորման Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներից: 

Երկրորդ` Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված ՍԴ դիմումների մասով

Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 եւ ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը:

Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ Ազգային ժողովին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործերով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ և դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող: 

Երրորդ` սահմանադրական դատարանի ինքնավարության և քաղաքական ազդեցության մասով

Ավելորդ չեմ համարում նշել, որ 2018թ. ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018թ. մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հ. Թովմասյանի մինչեւ 2035թ նախատեսվող պաշտոնավարումն ըստ էության զրկել են ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից:

Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ: 
  
Կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»,- ասաց Միրզոյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Artak Tovmasyan, Board of Trustees of Tovmasyan Foundation and Dvin Hotel Owner, Wins Over Investment Dispute in FinlandArtak Tovmasyan met with RA Ambassador in Lebanon Vahagn AtabekyanMaecenas Artak Tovmasyan provided enormous help to the affected Armenian community of Beirut“Ameria Tour” Draw: Chance to Explore Armenia with Us Leopard can’t change its spots or go “Va banque” for Great Turan «We stand with the Armenian community against violence». Major of LA Eric GarcettiUSA Congressman Tony Cardenas stands in support of the people of Armenia in light of the recent disturbing acts of aggression taken by Azerbaijan"I stand with my fellow Armenians and pray for those that are involved in resent tensions on the border of the country". Kim Kardashian expressed her support to Armenia in defense from Azerbaijan's attackAfter a hot battle, the enemy was thwarted back suffering losses at night A call to stop military operations and to move towards peace. Anna Hakobyan There are no losses from the Armenian side. The Ministry of Defense announced yesterday and this morning what happened on the Armenian-Azerbaijan border3 UN elections on June 17 including new council membersItaly reopens borders - but will tourists travel there?Dozens of GOP donors invited to Pompeo's taxpayer-funded 'Madison Dinners'Paris Black Lives Matter protesters: 'Who protects us from the police?'Missouri: Brothers, six and seven, die after crashing their grandparents' car into treeCoronavirus: Which countries appear to be hitting or passing their peak in coronavirus deaths?Google in $5bn lawsuit for tracking in 'private' modePakistan blocks Twitter, Zoom and Periscope to curb critical voicesPowerful Cyclone Threatens Mumbai as City Grapples With CoronavirusBundesliga roundup: Bayern beat Frankfurt while Dortmund keep paceBoris Johnson lays out visa offer to nearly 3m Hong Kong citizensCalgary’s police chief, union call killing of George Floyd ‘gut-wrenching’ and ‘heartbreaking’Tatevik Hovhannisyan: Human faces come to replace logosMoody's Reaffirms Ameriabank Ba3 Rating with Stable Outlook Global Internship ChallengeCoronavirus: COVID-19 cases in Spain and Germany rise by nearly 3,000 overnightCoronavirus Live Updates: Senators Near Deal on a $1 Trillion Rescue PlanThanks to Sanctions, Russia Is Cushioned From Virus’s Economic ShocksNorth Korea Fires Short-Range Ballistic Missiles, South SaysLONDON LOCKDOWN What does lockdown mean and when could it start in London?Kenny Rogers, country music star, dies aged 81'Nature is taking back Venice': wildlife returns to tourist-free cityFate of US brewery in drought-hit Mexico goes to Amlo pollCoronavirus: When will the outbreak end and life get back to normal?Adjarabet donated 50 million AMD to fight against COVID-19Was Tulip Mania really the first great financial bubble?New York houses frozen in ice by water and wind from Lake ErieDrug shortage fears as India limits exportsIsrael election: Netanyahu seeks defectors after failing to secure majorityFacebook 'rethinks' plans for Libra cryptocurrencyAfghan conflict: US conducts first air strike on Taliban since dealDeadly tornadoes kill 25 and injure many in TennesseeProfile: Third White House run for 'Middle Class Joe'Coronavirus: Men wanted over 'racist' Oxford Street attack on studentAmeriabank as a Promoter of Armenian Culture: Launch of “An Armenian Odyssey: The Color of Pomegranates” Festival GeoProMining directed 110 million AMD /230 thousand dollars/ to the project of gasification of the schoolsAmeriabank Receives Two IFC Awards for Achievements in Trade-Finance SectorNew offer for iPhone fans Australian Open 'is happening' despite air quality concerns, says tournament director
Most Popular