«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում «Ժողովուրդ». Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Մանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե Բադալյան Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան 

Կձևավորվի միջավայր, որտեղ հենց իմ 2 դուստրերը, ՀՀ բոլոր կանայք կկարողանան լիարժեք իրացվել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Հասարակություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարեւ ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։

Հավասարությունը մարդու հիմնարար եւ կարեւորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում եւ ենթադրում է արդարացի եւ անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հարթակներում կանանց եւ տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ամրապնդմանը եւ յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ եւ անվտանգ միջավայրի ապահովմանը:

Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը եւ բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձեւերից մեկը:

Լավատեղյակ լինելով կանանց եւ տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման եւ օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված եւ խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:

Կարծում եմ՝ Խորհրդի առջեւ դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել եւ վերաձեւակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։

• Բռնության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, փողոցում։ Յուրաքանչյուր ոք, անկախ սեռային պատկանելությունից, իրավունք ունի ապրելու բռնությունից ու ատելությունից զերծ միջավայրում։ Եվ եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն:

• Խտրականության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կլինի դա աշխատանքի ընդունվելիս, թե ծառայություններ ստանալիս՝ ցանկացած հիմքով խտրականությունը մեզ համար պետք է լինի մերժելի ու պատժելի արարք։

• Կանանց տնտեսական զորեղացում։ Գաղտնիք չէ, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում։ Պետությունը, հանրային լայն համագործակցության միջոցով, պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները՝ այդպիսով խրախուսելով կանանց ու տղամարդկանց տնտեսական հավասարությունը եւ խթանելով ներառական տնտեսական զարգացումը։ Շատ կոնկրետ գործողություններ արդեն իսկ նախատեսվել են «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակներում եւ կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում այդ գործողությունները կյանքի կկոչվեն:

• Եվ վերջինը վերաբերում է ընդհանուր կանխարգելման ինստիտուտին. խտրականության, բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին է խոսքը, որոնց թվում են առկա կարծրատիպերի վերացումը, ատելության խոսքի բացառումը։ Այս համատեքստում կարեւոր է հատկապես դպրոցի ու մեդիայի դերը, որը պետք է բացառի խտրականություն քարոզող բովանդակության տարածումը։

Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում«Ժողովուրդ». Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը«Շարունակում եմ փոխվել դեպի լավը». Ռիփփին` սեքսուալ կերպարում (լուսանկար)«Երբեք, երբեք, երբեք չկորցնեք զարմանալու ունակությունը...». Հրաչուհի Ութմազյան (լուսանկար) Գիտեմ, որ ամենաստորագույն ու ամենաեղկելի քայլերի ընդունակ եք ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի. Նաիրա ԶոհրաբյանԴիմում եմ որպես ծնող, ով նույնպես ունի մինչև 12 տարեկան երեխա․ ԿԳՄՍ փոխնախարար Saint Louis Rapid and Blitz 2020. Արոնյանը պարտվեց Կարլսենին ու նահանջեց 6-րդ հորիզոնական Մյանմայում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը եւս չորս երկրների հետՊատգամավորին լուսանկարել են նիստի ժամանակ մերկ կնոջ լուսանկարներ դիտելիսԲելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը. «Փաստինֆո» Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Որոնք են 5 լավագույն արտահայտությունները սեռական հարաբերության ընթացքում Լեդիա Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից (տեսանյութ)Դեռահասի տեսք ունեցող 32-ամյա տղամարդը դադարել է մեծանալ 13 տարեկանից (լուսանկարներ)Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ-Ախբար» թերթին Փաշինյանի` «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածը յուրահատուկ է, քանի որ ունի դիագնոստիկ նշանակություն. ԵնոքյանՌուս տղամարդը բռնաբարել և սպանել է իր սիրուհու անչափահաս դուստրերին (տեսանյութ)Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննարկվել է հայկական միս-մսամթերքի ՌԴ արտահանումը վերականգնելու հարցը «Ռեֆորմիստների» հանրահավաք-երթն ավարտվեցԱննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին և երիտասարդներին (լուսանկարներ) 5 միջոց օրգազմի հասնելու համարՎանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել (տեսանյութ) 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանություններըԱկնհայտ է, որ իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Բաբայան Իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են. Ծառուկյան«Ռակիրովկաներ»` ՔՊ-ում. իշխանական թիմում կադրային սո՞վ էԴեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին«Նիկոլ, հեռացի՛ր». Ռեֆորմիստները երթով շարժվում են դեպի կառավարության շենք. ուղիղԶարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ ՀՀ ոստիկանությունը, «աշխարհը» ու դիմակները. Արմեն ԱյվազյանWasabi & Pizza Club. Պիցցաների և սուշիների արագ առաքում (տեսանյութ)Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ հայտարարություն Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվություններըՄանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե ԲադալյանՄիխայիլ Եֆրեմովի փաստաբանը՝ Էլման Փաշաևը, զրկվել է փաստաբանի կարգավիճակիցՀայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին
Ամենադիտված