ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդների բեմ բարձրանալու մասին նյութով և գրել․ «Միևնույն է, դավաճանությունը չի ներվում: Ամեն քայլափոխի, ամեն տեղ, ամեն ինչում հիշեցնում և հիշեցնելու են: Ի՞նչ է, կարծում եք խորհրդարանում, կամ գործադիր իշխանության աշխատասենյակներում, կամ ՏԻՄ-երում, կամ ՀՀ դեսպանություններում մարդիկ նույնը չե՞ն մտածում»:
«Կոչ արթնության»․ Գյումրիում Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ բողոքի և իրազեկման ակցիա է իրականացվել։ Այս մասին հայտնում է «Տավուշը Հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը։
Բոլոր փորձերը՝ պակելու Արցախի թեման, ձախողելու են, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և չի համակերպվի ցեղասպանության հետ, որը տեղի ունեցավ Արցախում։ Այս մասին այսօր «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովին ասաց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգող, «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ «Որքան էլ Փաշինյանն ու Ալիևը չցանկանան, այնուամենայնիվ, մեր շարժումը ընդգծում է, որ Արցախը հանդիսանում է մեր երկր...