Հրապարակվել է Բայդենի՝ Պորոշենկոյին 1 միլիարդ դոլար կաշառք առաջարկելու մասին զրույցի ձայնագրությունը․ (տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանցում է հայտնվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախկին ղեկավար Պետրո Պորոշենկոյի խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում Բայդենը Պետրո Պորոշենկոյին առաջարկում է մեկ միլիարդ դոլար գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի համար: Այն հրապարակել է Վերխովնա Ռադայի տեղակալ Անդրեյ Դերաչը, հայտնում է «Украинская правда»֊ն: Քաղաքական գործիչը նշել է, որ այս խոսակցությունը փաստում է նրանց՝ կոռուպցիայի և դավաճանության մեջ մասնակցության մասին: Նա նաև հավելել է, որ ինքը բազմաթիվ ձայնագրություններ կարող է փոխանցել գլխավոր դատախազությանը: Մանրամասն՝ տեսանյութում։