Պակիստանում վթարված ուղևորատար ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 97-ի․ BBC (լուսանկարներ)
ՏեսանյութերՊակիստանի առողջապահության նախարարությունը հաստատել է Կարաչիի օդանավակայանի մոտակայքում «Airbus A-320» ինքնաթիռի վթարի հետևանքով 97 զոհի մասին լուրը։ «Ինքնաթիռում գտնվողների ընդհանուր թիվը 99 է: Զոհերի ընդհանուր թիվը 97-ն է: Նրանցից երկուսը փրկվել են», - գրել է նախարարության խոսնակ Միրան Յուսուֆը Թվիթերի իր էջում: Վթարի վայրում գտնվել են զոհերից 19 մարդու մարմինները։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում եղել է 91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանի մոտակայքում երեկ՝ մայիսի 22֊ին, վթարի է ենթարկվել «Pakistan Airways»-ին պատկանող ուղևորատար «Airbus A320» ինքնաթիռը: Այն ուղևորվում էր Լահորից Կարաչի։ Ինքնաթիռն ընկել էր բնակելի շենքերի վրա։