Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը մուտք է գործել բանկ և պատանդ է վերցրել 6 մարդու․ Ռիա Նովոստի (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի Ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ սննդի առաքման ծառայություններից մեկի տոպրակով տղամարդը մուտք է գործել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ալֆա» բանկի մասնաճյուղ և ասել, որ բանկը ականապատված է: Նա պատանդ է վերցրել 6 մարդու։ Ոստիկանները շրջափակել են բանկի շենքը: Նրանք բանակցություններ են սկսել ենթադրյալ զավթիչի հետ։ Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է զավթիչին։ Ձերբակալման մասին տեղեկատվությունը հաստատեց ՆԳՆ Մետրոպոլիտենի շտաբը: Նրանց խոսքով՝ կասկածյալի հետ այժմ կատարվում են քննչական գործողություններ: «Բառացիորեն, ամեն ինչ ավարտվեց։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ ոչ ոք չվիրավորվեց: «Զավթիչը» պայմանական հասկացություն է, քանի որ, ըստ նախնական քննության արդյունքների, նա պարզապես անառողջ մարդ է։ Նա այժմ գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ», - ասաց բանկի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ալեքսեյ Գիազովը: