ՍԴ-ի որոշումը կարող է ազդել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի վրա․ Ալումյան
ԻրավունքՍահմանադրական դատարանի որոշումը կարող է ազդել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի վրա: Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Սահմանադրական դատարանը նախօրեին որոշում կայացրեց սկսել Ռոբերտ Քոչարյանի՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Համանման դիմում ավելի վաղ ներկայացվել էր ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դիմումներն ընդունվել են մեկ վարույթի մեջ:
ՀՀ Ազգային ժողովը նախօրեին նաեւ օրինագիծ ընդունեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք Սահմանադրական դատարանի կազմում, մի քանի դատավորների հրաժարական եւ նախագահի փոփոխություն են նախատեսում:
Արվում է ամեն ինչ, որպեսզի մինչեւ Քոչարյանի գործով որոշում կայացնելը Սահմանադրական դատարան որպես այդպիսին գոյություն չունենա: Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է: Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի այդպես լինի: Չեմ ուզում սցենարներ ներկայացնել, պարզապես ժամանակ չկա: Բայց մի բան ոչ ոքի համար գաղտնիք չէ. նմանատիպ ոտնձգություններ պետական ինստիտուտների նկատմամբ տեղի են ունենում, որպեսզի ամեն գնով մի մարդու պատասխանատվության ենթարկեն»,- հայտարարեց Ալումյանը: