«Չելսին» թարմացրել է պայմանագիրը Վան Գինկելի հետ, որը 2018 թվականից ի վեր չի մասնակցել հանդիպումներին
ՍպորտԱնգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է հոլանդացի կիսապաշտպան Մարկո վան Գինկելի հետ պայմանագրի երկարաձգման մասին: 27-ամյա խաղացողի հետ պայմանագիրը ստորագրվում է 1 տարի ժամկետով: Վան Գինկելը միացել է «Չելսիին» 2013 թվականին, բայց ընդհանուր առմամբ նա լոնդոնցիների համար մասնակցել է ընդամենը 4 հանդիպման և մեծ մասամբ խաղացել է վարձավճարով այլ ակումբների՝ մասնավորապես իտալական Միլանի, անգլիական Սթոք Սիթիի և հոլանդական ՊՍՎ-ի համար։ Երկու անգամ դարձել է Նիդեռլանդների չեմպիոն: 2018-ի հուլիսին հոլանդացին ենթարկվեց ծնկի վիրահատության, և դրանից հետո ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել: