Զիդանը միակն է, ով համապատասխանում է «Չելսիին». նրան կլսեն». Փոլ Մերսոն
Սպորտ«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը հորդորել է «Չելսիին» ձեռք բերել Զինեդին Զիդանին, գրում է Sport.ru-ն։
«Իմ կարծիքով, միակը, ով բոլոր առումներով հարմար է «Չելսիին», Զիդանն է։ Նա լեգենդ է։ Նրան ոչ ոք չի կասկածում։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից էր, իսկ հետո մարզեց «Ռեալը», աշխատեց բարձրակարգ խաղացողների հետ։
Նա նրանցից չէ, ով ցանկանում է հինգ տարի անցկացնել մեկ տեղում՝ թիմ կառուցելով։ Նա ցանկանում է ամեն ինչի հասնել միանգամից։ Զիդանը գերաստղերով լի թիմ է ցանկանում, և մարդիկ կլսեն նրան»,- ասել է Մերսոնը: