Սերժ Սարգսյանը 12 միլիոն 593 հազար ՀՀ դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
ՀասարակությունՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անունից 2018-ի ապրիլի 17-ին գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Սարգսյանը փոխանցել է 12 միլիոն 593 հազար ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքից, որում տեսանելի է նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը:
Hraparak.am-ի հաղորդմամբ` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հաստատել են տեղեկությունը: