«Ես ընդունում եմ մարտահրավերը»․ Կադիրովը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ իրեն «սև ցուցակում» ընդգրկելու մասին
ԲլոգոսֆերաՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, արձագանքելով ԱՄՆ-ում «սև ցուցակ» հայտնվելու մասին պետդեպարտամենտի հայտարարությանը, ասել է ինքը «ընդունում է մարտահրավերը», և «այն հետագայում ավելի հետաքրքիր կլինի»։ Այս տողերով նա մակագրել է Տելեգրամի իր ալիքում հրապարակված երկու ձեռքերում զենքով իր լուսանկարը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կադիրովին մեղադրում էր մարդու իրավունքների խախտումներում ներգրավված լինելու մեջ և նրան արգելել մուտք գործել Միացյալ Նահանգներ: «Լավ, եթե նույնիսկ ես մարդու իրավունքների խախտող եմ, ինչպե՞ս կբացատրեք պատժամիջոցների կիրառումը իմ կնոջ և դուստրերի նկատմամբ: Ի՞նչ հանցանք են նրանք գործել, և ո՞ւմ իրավունքներն են ոտնահարել: Դուք այս հարցի պատասխանը ունե՞ք», - գրել է Կադիրովը սոցցանցի իր էջում։ Նա հավելել է, որ հենց դրանով է ԱՄՆ-ն ցույց տվել «համաշխարհային ինտրիգանտների և սադրիչների խաբուսիկ դեմքը»: