Պետք է կոչ արվի մեր հայրենակիցներին, որ դադարեցնեն «ադրբեջանցի տփելու» այդ ակցիաները. Կնյազ Սարոյան
ԲլոգոսֆերաԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի ուշ չէ՝ իշխանության ամենավերին մակարդակով պետք է կոչ արվի դրսի մեր հայրենակիցներին, որ դադարեցնեն «ադրբեջանցի տփելու» այդ ակցիաները, քանի որ ամեն ինչ արդեն վերահսկողությունից դուրս գալու ազդակներ է ցույց տալիս։
Օտար պետության տարածքում մարդ տփելու պրակտիկան մերը չէ, ոգևորությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ բոլոր առումներով։ Բողոքի ձայն բարձրացնելը, խաղաղ ցույց անելը կամ հրահրված բռնությանը պատասխանելն այլ բան ա, արդեն տեղի ունեցողը մեր շահերից չբխող լրիվ այլ բան»: