Սա դասական սողունային տրամաբանություն է. Կնյազ Սարոյան
ԲլոգոսֆերաԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը գրել է. «Հիրավի պետք է քաղաքականապես այլանդակ լինես, որ դեռ դաժան պարտության տրավմայից ուշքի չեկած, նորից ապրելու բանաձևը չգտած ու ոտքի չկանգնած ազգին քարոզես բարեկամություն մի պետության հետ, որի զենքերի թափած արյունը դեռ չի էլ չորացել:
Սա դասական սողունային տրամաբանություն է, որը մեր գլխին բերեց պատերազմ, հանրային խորը պառակտվածություն, ներքին թշնամանք, քաղաքական համակարգի և տնտեսության փլուզում, անվտանգային միջավայրի վերացում:
Եվ այս սողունային տրամաբանությամբ հիմա էլ փորձում են հայ ժողովրդից կերտել ֆաշիստի և անհանդուրժողի կերպար, որն իբր չի ուզում խաղաղ գոյակցել իր հարևանների հետ: Այս տրամաբանության կրողները անարժանապատիվ ու քաղաքականապես սնանկ մարդիկ են, ովքեր իրենց առջև խնդիր են դրել խմել հայ ժողովրդի արյունը և իրենց արյունոտ մռութը վաճառքի հանել գեոպոլիտիկ շուկայում:
Ահա այն ամենն, ինչով զբաղված են այդ մարդիկ հիմա»: