Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Եթե հայրը ընդդիմադիր է՝ որդին աշխատելու իրավունք չունի՞. Սամվել Իսագուլյանի՝ աշխատանքից դուրս գալը քաղաքական հետապնդման արդյո՞ւնք է

Քաղաքական

«Ամբողջը պայմանավորված է ղեկավարությամբ, որը հեղափոխությունից հետո հետապնդում է բոլոր այն աշխատակիցներին, որոնք ընդդիմությանը կա՛մ հարազատ են, կա՛մ բարեկամ են, կա՛մ ծանոթ են. սա շատ վատ երևույթ է, որը տեղափոխվել է նաև ՊՆ: Իմ տղայի միակ մեղքը այն է, որ իմ որդին է, պարզապես հիմա ծառայում է սահմանում, 25 տարեկան կապիտան է և թույլ չեն տալիս, որ ինքը հանգիստ ծառայի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով որդու՝ աշխատանքից ազատման լուրերին:

Ըստ Իսագուլյանի՝ Սամվել Իսագուլյանը ծառայում էր Վարդենիսում և շաբաթը 1-2 անգամ ԱԱԾ-ից կանչում, հարցաքննում էին. «Որդուս խորհուրդ էին տալիս՝ «հայրիկիդ համոզի», բայց տղաս երբեք իմ քաղաքական գործունեությանը չի խառնվել, երբեք իր գործունեության մասին ինձ ոչինիչ չի պատմել, համակարգում էլ աշխատում էր շատ պարկեշտ: Արդեն 10 տարի ծառայության մեջ է, աշխատակիցներն իրենից շատ գոհ են, սովորել է Մոսկվայի ակադեմիայում»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը:

«Արգիշտի Քյարամյանը պարզ ասել է՝ «Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է, մենք չենք կարող չկատարել»: Հեռացնել չեն կարող, որովհետև տղայիս գործունեության մեջ չկա մի բան, որից կառչեն, և դրա հիման վրա հեռացնեն. մնում է՝ ինչ-որ բան սարքել: Այդ համակարգում ծառայողը պետք է հանգիստ խղճով ծառայի հայրենիքին»,- նշեց նա:

Իսագուլյանի խոսքերով՝ ինքն է տղային խորհուրդ տվել դիմում գրել, ազատվել. «Իրեն շաբաթական 2 անգամ Վարդենիսից կանչում էին Երևան, փորձում էին ինչ-որ բաներ համոզել: Դիմումը արդեն հանձնել է, սպասում է համապատասխան հրամանի»,- ընդգծեց նա և հավելեց. «Քյարամյանը չի պատկերացնում՝ որտեղ է եկել, ինչ և ինչի համար է աշխատում, նրան միայն մի բան է հետաքրքրում՝ ով Նիկոլին դեմ է խոսում, քրեական գործեր հարուցել: Համակարգը պետք է ծառայի պետությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Նույնիսկ Ստալինը այսպիսի ստորություններ չի արել»,- շեշտեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը:

Նրանից հետաքրքվեցինք՝ արդյոք մինչև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ պետ նշանակվելը, Սամվելի նկատմամբ էլի քաղաքական հետապնդումներ իրականացվում էին. «Գիտեք, այն ժամանակ էլ էին նորից նույնը անում, ինքը ծառայում էր Երևանում, բայց ասացին՝ ուղարկենք Վարդենիս, Քարվաճառ, տղաս էլ ասաց՝ ես ուսադիր եմ կրում, որևէ խնդիր չկա: Սահմանային ծառայության ուղարկեցին Վարդենիս, ու արդեն մեկ տարի է՝ ծառայում է»,- ասաց Իսագուլյանը:

«Ես չեմ կարող իմ տղային վտանգի ենթարկել, ինչ է՝ Քյարամյանի նման մարդիկ չեն հասկանում, թե ԱԱԾ-ն ինչ համակարգ է. եթե հայրը ընդդիմադիր է, նշանակում է որդին աշխատելու իրավունք չունի՞»,- եզրափակեց Իսագուլյանը:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ամենադիտված