Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան
ՔաղաքականԱյսօր քննարկում ենք հարցեր՝ կապված Սահմանադրական դատարանի ապագա դատավորների եւ թեկնածուների հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
«Տեսակետներ, փաստեր հնչեցվեցին, յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ քվեարկություն կկատարի՝ կողմ, կամ դեմ։ Թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված անձ, ունենա մասնագիտական գիտելիքներ, որպեսզի մոտակա 12 տարվա մեջ իրականացնի սահմանադրական արդարադատություն։ Մենք ընտրում ենք այսօր, բայց կարող է ինքը լրիվ այլ իշխանության օրոք իրականացնի արդարադատություն»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրած Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց․ «Երբ ԱԺ-ն որոշում է կայացնում, որոշակի սկզբունքների վրա է դա անում, եթե մենք ընտրում ենք իքս թեկնածուին, եւ եթե նա համապատասխանում է որոշակի ստանադարտներին, դրական արձագանք է ստանում, եթե չի համապատասխանում, ապա ես իմ որոշումը ինչպես կարող եմ փոխել։ Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի կերպ, ես նույն ձեւ էլ այսօր կքվեարկեմ, վաղն էլ։ Մի քիչ անհասականալի է նախագահի մոտեցումը, որ նույն թեկնածուին է առաջադրում՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է եւ այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է եւ իր որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացնում»։