Բնապահպանը մեկնաբանել է Գեյթսի՝ «կորոնավիրուսից ավելի վատ աղետի» մասին կանխատեսումները
ԱշխարհԱմերիկացի գործարար և բարերար Բիլ Գեյթսը կանխատեսել էր բնապահպանական ճգնաժամ, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսային համաճարակի վնասը: Նա կանխատեսել էր, որ մոլորակն առաջիկա մի քանի տասնամյակում կկանգնի գլոբալ ճգնաժամի առջև կլիմայի փոփոխության պատճառով։ «Այո, ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ այն բանի հետ, ինչ ասում է Բիլ Գեյթսը շրջակա միջավայրի ճգնաժամի մասին: Սառույցի հալումը և դրա արդյունքում գլոբալ տաքացումը առաջացնում է կլիմայի փոփոխություն ամբողջ աշխարհում ՝ աշխարհագրական տարբեր վայրերում։ Ռադիոակտիվ, քիմիական նյութերն ու մարդկանց կողմից նետված թափոններն իրենց հերթին նպաստում են այդ ամենին», - ասել է Բնության պահպանման համառուսաստանյան ընկերության կենտրոնական խորհրդի անդամ Թեմուր Ուսմանովը։ «Հողից թունավոր նյութերը կընկնեն ջրերի՝ գետերի, լճերի, ծովերի մեջ: Եվ դա կփլուզի ամբողջ աշխարհը», - բացատրել է բնապահպանը: Ըստ Ուսմանովի, այս խնդրի մասին պետք է մտածեինք առնվազն 20 տարի առաջ: «Այժմ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել ամբողջ աշխարհում խնդրահարույց տարածքների քարտեզ», - հավելել է բնապահպանը: