Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ
ՏեսանյութերԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։
Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները:
«Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,- նշել է նախարար Ցոլակյանը:
Հանդիպման վերջում նախարարն ու դեսպանը հուշանվերներ են փոխանակել: