Իմոբիլեն երկարաձգել է պայմանագիրը «Լացիոյի» հետ մինչև 2025 թվականը
ՍպորտՀռոմեական «Լացիոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի խաղացող Չիրո Իմոբիլեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ինչպես նշվել է, 30-ամյա հարձակվողը «Լացիոյի» հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2025-ի ամառը: «Չիրո Իմոբիլը իր կյանքը կապեց «Լացիոյի» հետ ևս հինգ տարով` մինչև 2025 թվականը: Սա նրա պրոֆեսիոնալ և անկեղծ ընտրությունն է: Մենք ուզում ենք այդ մասին անհապաղ հայտարարել, քանի որ խոշորագույն թիմերը հետաքրքրված են նրանով: Այս ընտրությունը կատարելով՝ Իմոբիլեն ընդմիշտ դարձել է «Լացիոյի» մի մասը», - ասել է Հռոմի հասարակության հետ կապերի ակումբի տնօրեն Ստեֆանո Դե Մարտինոն:
Իմոբիլեն «Լացիոյում» խաղում է 2016 թվականից: Անցած մրցաշրջանում հարձակվողը դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 36 գոլի հեղինակ: Այսպիսով, Իմոբիլեն կրկնեց Ա Սերիայի պատմության մեջ ռմբարկուի ռեկորդը, որը նախկինում սահմանել էր արգենտինացի Գոնսալո Իգուաինը: