«Լացիոյի» կիսապաշտպան Դանիել Գերինին ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել
ՍպորտՀռոմեական «Լացիոյի» ֆուտբոլիստ Դանիել Գերինին մահացել է ավտովթարի հետևանքով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Հռոմում: 19-ամյակը նշելուց հետո Գերինին իր երկու ընկերների հետ ավտոմեքենայի մեջ է եղել, երբ նրանց է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 68-ամյա մի տղամարդ: Գերինին մահացել է, նրա ուղեկիցները գտնվում են ծանր վիճակում:
Գերինին ծնվել է Հռոմում։ Նա խաղացել է «Տորինոյում», «Ֆիորենտինայում», «ՍՊԱԼ» , ապա «Լացիո» երիտասարդական թիմերում: Նա ներկայացնում էր Իտալիան ազգային հավաքականի մակարդակով: