Հարկ է գործել. Ռոմանոս Պետրոսյան
ԲլոգոսֆերաՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայաստանի անտառներն ապագա սերունդների համար
Անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Անտառները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 11%-ը։ Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դրանք դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսվարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։ Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խնդիրներից է։ Հարկ է գործել։ Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից։ Այս ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն»։