Արցախում հերոսաբար զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ Քոլանջյանը Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Ռոնալդինյոն սատարում է Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում «Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ...» ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերը Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ) 

Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է

Վերլուծական

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան «բանակցությունները խափանելու մեջ»։ Նա նաեւ սենսացիոն մանրամասներ էր հայտնել իր եւ Փաշինյանի՝ հետկուլիսային խորհրդակցությունների մասին։ Ալիեւը ուղիղ տեքստով հայտարարեց, որ իշխանության գալով, Հայաստանի վարչապետը հուսադրող ազդակներ է սկսել ուղարկել ադրբեջանական կողմին։ Ուշագրավն այն է, որ Փաշինյանը երկար լռությունից հետո ոչ միայն չի հերքել որոշակի պայմանավորվածության առկայությունը, այլև պարզապես կոչ է արել Ալիևին չմտնել կոնֆիդենցիալ տեղեկատվության տարածման դաշտ, քանի որ դա կարող է պայթեցնել Ադրբեջանը հենց ներսից: 

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ քննադատելով Արցախի հարցում նախորդ իշխանությունների ոչ թափանցիկ կեղցվածքը, և ինքը՝ Փաշինյանը, դեռ հեղափոխական ամբիոններից էր խոստանում, որ առնվազն այս հարցում ժողովուրդը իմանալու է իշխանությունների յուրաքանչյուր քայլի մասին: Ընդամենը երկու տարի անց ԱԺ ամբիոնից Փաշինյանը պետք է հայտարարեր՝ ինչ պետք է այն էլ բանակցում ենք և հրաժարվեր բացահայտել բանակցություններում քննարկվող բովանդակային հարցերը: Այդ գաղտնապահությունը Փաշինյանի մոտ սկիզբ առավ անմիջապես ԱՄՆ անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո: Դրանից հետո օրակարգ մտավ Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ, Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում, անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո, խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար: 

Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր: 

Միանշանակ է, որ Բոլթոնի պլանը, առնվազն մի մասը՝ ՌԴ և Իրանի հետ հարաբերությունների սառեցումը, Փաշինյանի մոտ հաջողությամբ ստացվել է: Ասվածի վառ ապացույց է Իրանի կողմից ՀՀ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքը՝ երեք օր անց, բացի այդ առաջին անգամ Թեհրանում ՀՀ դեսպանության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Իսրայելի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորման և Թել Ավիվում դեսպանություն հիմնելու: ՌԴ կողմից էլ արդեն երկար ժամանակ է, ինչ բացահայտ մեսիջներ են հղվում Հայաստանին՝ հասկացնելու համար, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները թիկունից հարված են տարածաշրջանում ՌԴ կենսական շահերին: Մոսկվան անգամ ԱԳՆ ղեկավար Լավրովի շուրթերով հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները բանակցում են փուլային տարբերակի շուրջ:

Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները մի ուշագրավ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես կողմերին կոչ էին անում զերծ մնալ այս փուլում բանակցային պրոցեսի մասին տեղեկատվություն տարածելուց: Շատ փորձագետների կարծիքով նման ձևակերպումը մտցվել էր հենց պաշտոնական Երևանի առաջարկությամբ, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա ժամանակ շահել: Սակայն ինչի՞ համար: Ինչպես պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի պնդումներից՝ ներքին քաղաքական խնդիրները լուծելու, աթոռը ամրապնդելու համար: Դրա համար էր նաև անհրաժեշտ չկրակելու մասին համաձայնությունը: «Վերելակային» դիվանագիտության արդյունքում, իրոք, սկսեցին քիչ կրակել, բայց հետաքրքիր է արձանագրել, թե ով ինչով էր զբաղված այդ հարաբերական անդորրի փուլում։ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր քաղաքական հետապնդումներով. քրգործեր հարուցելով իր համար անցանկալի մարդկանց դեմ, փորձելով իր կրնկի տակ առնել իշխանության բոլոր ճյուղերը և զուգահեռաբար հայ ժողովրդին քարոզչության միջոցով պատրաստելով խաղաղության։ Իսկ ահա Ալիևը, չկրակելու փուլն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժիներական աշխատանքներ կատարելու և Նախիջևանի կողմից դեպի մեզ առաջ գալու համար։ 

Մինսկի խմբի համանախագահների նման հայտարարությանը հաջորդեց ոչ պակաս ուշագրավը՝ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից արված: Նա մասնավորապես գրում էր՝ «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով՝ վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ,- ասել է նա` արձանագրելով,- Բաքուն շա՜տ է ուզում «առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք, վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։ Բացի այդ, ուշագրավ է Բրայզայի կողմից՝ Փաշինյանի իրավիճակի համեմատությունը այն իրավիճակի հետ, որում գտնվել են ՀՀ բոլոր նախկին ղեկավարները և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը: Ստացվում է՝ այժմ էլ միջազգային հանրությունը Փաշինյանից է ակնկալում քայլեր, բայց նրանք նույնիսկ նկատում են, որ ներսում ճնշում կա նրա նկատմամբ, ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տարիներին: Սակայն ովքե՞ր են ճնշում, և արդյո՞ք Փաշինյանի պայքարը նախորդ համակարգի ներկայացուցիչների հետ հենց այդ ճնշումները չեզոքացնելու փորձեր չեն: Եվ Փաշինյանի վերջին ակնարկը Ալիևին՝ կոնֆիդենցիալ տեղեկատվություն տարածելուց զերծ մնալու մասով, ցույց է տալիս, որ նրան կրկին ժամանակ է պետք, իսկ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ակտիվացումը, ԱՄՆ պետդեպից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հնչող հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ այդ ժամանակը Փաշինյանի համար սպառվել է, ակնհայտ է նաև, որ արցախյան բանակցությունները սեփական կետից սկսել խոստացող Փաշինյանը այսօր մոտեցել է մի վտանգավոր սահմանագծի, որն անցնելուց հետո մեր պետական և ազգային կորուստները կարող են լինել անդառնալի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անասելի մեծ ցավով հայտնում ենք մեր շատ սիրելի եղբայր Արտակ Մարտիրոսյանի հերոսաբար զոհվելու լուրը․ ՀՄԸՄ Սիրիայում խոցված թուրքական ԱԹՍ-ի լուսանկարը ներկայացվում է՝ իբրև հայկական ինքնաթիռ |infocheck.am| Ադրբեջանական ԶՈՒ անմարդկային վերաբերմունքի մեթոդները ակնհայտորեն նման են ահաբեկչական խմբավորումների մեթոդներին․ ՀՀ ՄԻՊ Մակրոնը Ֆրանսիայում զինված հարձակումներից հետո հայտարարություն է տարածելԱԱԾ-ն հերքում է Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ հակառակորդի կողմից տարածված տեղեկությունըԹուրքերը եկեղեցում քրիստոնյա հավատացյալներին սպանելու հինավուրց ավանդույթ ունեն․ Արման ՎարդանյանԱրցախում հերոսաբար զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ ՔոլանջյանըԷրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Էրդողանը ու Ալիևը՝ Հաագայի դատարանում. ռազմական հանցագործությունների «գինը»Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է երկրում հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների մասին«Բավական է». ԵԽ պատգամավորը Թուրքիայի դեմ սանկցաներ կիրառելու քայլ է ակնկալում Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը. Արայիկ ՀարությունյանՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել ՄակրոնինՀայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. Մնացականյան Ադրբեջանում գտնվող երկրորդ գերուն տեղափոխելը բժշկական առումով հակացուցված է․ ԿԽՄԿ ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել հիմնադրամներին Ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ․ Պուտին Արայիկ Հարությունյանը քիչ հետո իր ֆեյսբուքյան էջով Շուշի քաղաքից հանդես կգա տեսաուղերձով. Վահրամ ՊողոսյանԻտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը դիմել է Իտալիայի իշխանություններին՝ ճանաչելու ԱրցախըԱվագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը ոչնչացրել է 3 միավոր «Կամազ». հերոսական դրվագներ ռազմաճակատից Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 47 զինծառայող ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր Ադրբեջանում գերության մեջ հայտնված ևս 5 զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ՄԻԵԴ Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. Զոհրաբ Մնացականյան Թուրքիայից ավելի քան 140 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան Ռուսաստանն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում. ԶախարովաԱրցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու 14 դեպք է բացահայտվել (տեսանյութ)Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում. կան տուժածներԼՂ-ում իրավիճակը կարող է կարգավորվել, երբ լինի կողմերի շահերի հավասարակշռություն. Պուտին Ռոնալդինյոն սատարում է Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ Ֆրանսիայում թուրքի մուրճի հարվածից վիրավորում ստացած Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում Ֆրանսիայում գործի է դրվել անվտանգության նախազգուշացման համակարգը՝ «Vigipirate» պլանը Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է ԱԱՏՄ ստուգայցեր Կապանում, Սիսիանում, Գորիսում Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում «Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ...»Այս դժվար պահին Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին ենք. Մարուքյան Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերըՆարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրըՔադիրովը հայտարարել է,որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ Մակրոնի նկատմամբ իր դիրքորոշման պատճառովԵս չեմ ուզում խոսել իմ պլանների մասին, շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան
Ամենադիտված