Սա զզվելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյանը` Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մասին
Արտաքին ՔաղաքականՄոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ տարբեր խոշոր գյուղական համայնքներ, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: