Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին 

Կյանքով լեցուն Արամը հոգեպես խաղաղվել էր, նա իր մահով շատ բան փոխեց բոլորիս կյանքում (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

«Արամը կյանքով լեցուն, ուրախ, գեղեցիկը գնահատող երեխա էր: Այդ 3 տարիների ընթացքում Արամի կողմից ինձ նվիրած ծաղիկները մեկը մեկից յուրահատուկ էին: Ծաղկեփնջերը պատրաստելիս՝ Արամը միշտ հետաքրքիր լուծումներ էր գտնում և այնքան մեծ ոգևորությամբ ու սիրով էր նվիրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Արամ Մուրադյանի դասղեկը՝ Անահիտ Հովագիմյանը:

Ըստ դասղեկի՝ Արամը միշտ աչքի էր ընկել իր հետաքրքիր մտքի թռիչքով և մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ Արամը Նոր տարվա համար դեղատուփերով գեղեցիկ տոնածառ էր պատրաստել. «Մի ուրիշ ձևի տղա էր Արամը: Բոլորի հետ շատ ջերմ էր, շատ մտերիմ ու ընկերական: Նրա կորուստը շատ մեծ է բոլորիս համար»,- նշեց դասղեկը՝ անդրադառնալով Արամի ունեցած յուրահատուկ հայրենասիրությանը. «Արամը երբեք չի խոսել հայրենասիրությունից, բայց իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրելով՝ ապացուցեց իր մեծ սերը դեպի հայրենիքը: Արամն այն օրինակն է, որ իր հայրենասիրությունը ապացուցեց, ոչ թե լոկ խոսքերով, այլ հերոսական սխրանքներով»,- ընդգծեց դասղեկը:

Իր մտերիմ ընկերոջ մասին մեզ հետ ցանկացավ խոսել նաև Նորայր Խաչատրյանը, որը նշեց՝ Արամը մինչև 9-րդ դասարանը սովորել է Էջմիածնի 7-րդ հիմնական դպրոցում, որից հետո ընդունվել է Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական ավագ դպրոցը՝ բժշկական թեքումով։ Բանակ զորակոչվելուց առաջ Արամը հասցրել է ընդունվել նաև բժշկական համալսարան այն մտքով, որ կգա, կշարունակի ուսումը․ «Մանկուց Արամը պարել է, շատ էր սիրում պարել։ Հանգիստ, անմիջական բնավորություն ուներ։ Բոլորի հետ, անխտիր, շփվում էր, տարբերակումներ չէր դնում, չկար այնպիսի մեկը, որը չէր սիրի Արամին»,- ընդգծեց Նորայրը, հավելելով, որ Արամը չուներ սիրած աղջիկ, բայց հեշտությամբ լեզու էր գտնում իգական սեռի ներկայացուցիների հետ․ «Արամը շատ-շատ աղջիկների հետ է շփվել, շատ ընկերուհիներ ուներ, միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել աղջիկների հետ»,- ասաց նա։

Արամը  բանակ էր զորակոչվել ամռանը՝ հուլիս ամսին։ Արամի սկզբնական ծառայությունը անցել է այլ վայրում, սակայն պատերազմական դրությամբ պայմանավորված՝ նրան տեղափոխում են Ջաբրայիլ: Ջաբրայիլ չհասած, բեկորը մահացու վնասվածք է հասցնում Արամին: Նորայրը, ընկերոջ հետ վերջին օրերին զրուցելիս, նկատել էր, որ Արամը լիովին փոխվել է. «Ինքը  բնավորությամբ շատ ակտիվ էր, աշխույժ, ամեն փոքր բանից նյարդայնանում էր, իսկ վերջին անգամ՝ դեպքից մեկ օր առաջ, երբ խոսեցի Արամի հետ, ասաց, որ շատ հանգիստ է, այլևս չի նյարդայնանում։ Արամը, կարծես, հոգեպես խաղաղվել էր»,- նկատեց զինվորի ընկերը։

Ընկերոջ վերջին օրերին խաղաղվելը Նորայրը կապեց  նրա հետ, որ նախքան բանակ զորակոչվելը, Արամը, կարծես,  ներքուստ զգար, որ բանակում իր հետ մի բան է պատահելու, և նա հոգեպես արդեն պատրաստ էր դրան. «Արամը, մինչև բանակ զորակոչվելը, հաշտվեց բոլոր այն մարդկանց հետ, որոնց հետ ինչ-որ կոնֆլիկտ ուներ։ Անգամ ծառայության ընթացքում մի աղջիկ կար, որի հետ վիճել էր, բանակից խնդրեց ինձ, որ իր անունից գրեմ այդ աղջկան, որ իրենից որևէ մեկը նեղացած չմնա»,- ասաց Նորայրը։

Արամի ընկերը այն կարծիքին է, որ իրենց վիշտը տարբերվում է բոլորինից.  «Իր մահով ինքը շատ բան փոխեց բոլորիս կյանքում։ Բոլորն այս օրերին լացում են, բայց Արամը այնքան խիտ ու այնքան լի կյանք ապրեց այս 18 տարիների ընթացքում, որ մենք մեր ժամանակը չենք վատնում լացելու վրա, փոխարենը  նստում ու վերհիշում ենք Արամի մասին պատմությունները»,-եզրափակեց Նորայր Խաչատրյանը։

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)
Ամենադիտված