Սպիտակ տան մոտակայքում զինված հարձակման արդյունքում չորս մարդ է վիրավորվել
ԱՄՆՎաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտակայքում, դանակով զինված անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիների վրա։ Արդյունքում՝ երեք տղամարդիկ և մի կին է վիրավորվել, հաղորդում է NBC- ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալներին, որոնք, ենթադրաբար, սատարում են գործող նախագահ Դոնալդ Թրամփին: NBC- ն ընդգծում է, որ իշխանությունները դեռ չգիտեն, թե հարձակումը կապվա՞ծ է արդյոք նախագահական ընտրությունների հետ։