Բայդենը վստահ է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու
ԱՄՆԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը նշել է, որ ինքը կասկած չունի ընտրություններում իր հաղթանակի վերաբերյալ:
«Մենք կասկած չունենք, որ երբ ձայների հաշվարկն ավարտվի, ես և սենատոր Հարիսը կհռչակվենք հաղթողներ», - ասել է Բայդենը իր հեռուստատեսային ուղերձում:
Հիշեցնենք, որ ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունների հաշվարկների համաձայն՝ Բայդենն առաջատար է, և վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընդամենը վեց ձայն։