Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է. Վահրամ Պողոսյան
ՀասարակությունԻմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող այն կարծիքներին և պնդումներին, թե իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, և որ քիչ առաջ կատարված գրառման հեղինակն ինքը չէ:
Հիշեցնենք, որ խոսնակը քիչ առաջ գրառում էր կատարել, թե «առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս... Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը»:
Արփինե Հակոբյան