Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին

Վերլուծական

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել ՌԴ ղեկավարության հետ: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են, իսկ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այցի չեղարկման հիմնական պատճառը հայ-ռուսական «փայլուն» հարաբերություններն են, որոնց ձևավորման գործում «անուրանալի» դեր ունեն Փաշինյանն ու իր թիմը:  Պատճառներից մյուսն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաթոլոգիկ ստախոսությունը այլևս ակնհայտ է ոչ միայն հայ հասարակության համար, այլ նաև ի ցույց է դրվում և բացահայտվում է ռուսական իսթեբլիշմենթի կողմից՝ ամենաբարձր մակարդակով:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան իր հարցազրույցներում հայտարարում է, թե կարգավորման բոլոր տարբերակներով առաջարկվում էր կամ նախատեսվում էր Շուշին ադրբեջանական կողմին հանձնելը: Իր հերթին ՌԴ նախագահ Պուտինը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հայերը կկարողանային պահպանել Շուշին, սակայն այնտեղ պետք է վերադառնային գաղթականները։  Այսինքն՝ ՌԴ նախագահը բացահայտ կերպով մերկացրել է Փաշինյանի սուտը, իսկ պաշտոնական Երևանը և ինքը` Փաշինյանը, Պուտինի այս հայտարարությունը չեն մեկնաբանում՝ հասկանալի պատճառներով:

Հաջորդ անգամ Փաշինյանը պարզապես նենգափոխել է Պուտինի խոսքերը` նշելով, որ իր փաստարկները Շուշիի վերաբերյալ ՌԴ նախագահին տրամաբանական են թվացել եւ որ Պուտինը լավ տեղեկացված չէր որոշ նրբություններից: Նախ նշենք, որ Պուտինը ինքն էր շեշտել, որ Փաշինյանի բերած փաստարկները Շուշի քաղաքի հարցում իր համար անտրամաբանական էին: Մյուս կողմից էլ ստացվում է, ըստ Փաշինյանի` Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում հատկապես տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձամբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել Նիկոլ Փաշինյանից, ով ինքը լիարժեքորեն չէր տիրապետում բանակցային գործընթացին և իր իսկ խոսքով` ծանոթանում էր այդ գործընթացին Իլհամ Ալիևից: 

Վերջին դեպքն էլ գրանցվեց երեկ, երբ, Փաշինյանը, իրեն արդարացնող ֆեյսբուքյան հերթական «շարադրության» մեջ խոսելով պատերազմի օրերին ՀՀ առաջին և երկրորդ նախագահների՝ ՌԴ կազմակերպվելիք մասնավոր այցի մասին, հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել էր, որպեսզի ինքը` Փաշինյանը, միջնորդի Պուտինին՝ Քոչարյան-Պուտին հանդիպում կազմակերպելու նպատակով: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ում Վլադիմիր Պուտինի հետ կապում են տասնյակ տարիների մտերիմ, եթե չասենք՝ ընկերական հարաբերությունները ,ում տիկնոջը Պուտինը այցելում էր Երևան կատարած այցի ընթացքում, պետք է խնդրեր որպեսզի իր համար միջնորդեր մի անձ, ով 2.5 տարում չկարողացավ ՌԴ գեթ մեկ պետական այց կազմակերպել: Ի դեպ, հենց այս գրառումից հետո էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը Մոսկվա չեղարկվելու է: Ինչպես երևում է, ռուսական կողմի համար սա Փաշինյանի կողմից իրականությունը նենգափոխելու վերջին կաթիլն էր, և Մոսկվան որոշել է հասկացնել Փաշինյանին, որ վերջինս ի վիճակի չէ անգամ ինքն իր համար միջնորդել` դրանով իսկ հերքելով վերջինիս գրառման մեջ տեղ գտած պնդումները, որոնք հերքվեցին նաև երկրորդ նախագահի գրասենյակի կողմից: Ավելին՝ Քոչարյանի գրասենյակից խոստացան շաբաթվա ընթացքում մանրամասն ներկայացնել ողջ իրականությունը:

Փաշինյանի 2.5 տարվա վարած քաղաքականությունը ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցելիս, պաթոլոգիայի աստիճանի հասնող սուտը և դրան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը գալիս են փաստելու, որ Մոսկվայի կողմից Փաշինյանի քաղաքական աջակցության մակարդակը այս պահին մոտ է զրոյի և ռուսական կողմը տարբեր մեսիջներով և թափանցիկ ակնարկներով դա ի ցույց է դնում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված