Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Երեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 

Ստեղծվում է «Մայիսի 9-ի» նախաձեռնություն. ո՞րն է նպատակը և ովքե՞ր են ընդգրկված կազմում

Քաղաքական

«Մայիսի 9-ի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, արդարացի և հայանպաստ կարգավորումը անցնող 30 տարիների ընթացքում մեր պետականության առջև ծառացած գերխնդիրներից էր։ Ցավոք, այդ ամբողջ ժամանակահատվածը մենք չկարողացանք օգտագործել բավարար արդյունավետությամբ։ Հատկապես վերջին 2.5 տարիների անփույթ, ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով երկիրը բախվեց լայնածավալ պատերազմի, որի դադարեցմանն ուղղված ամոթալի հայտարարությունը աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել Արցախի գոյության, արցախահայության անվտանգության ու ՀՀ ինքնիշխանության համար։

1988-1994 թթ․ ազգային-ազատագրական շարժման, հայ ժողովրդի հավաքական պայքարի գնով ազատագրված Արցախի Հանրապետության տարածքների մեծագույն մասն օկուպացված է թշնամու կողմից, չկա որևէ հստակեցում (առավել ևս՝ հայանպաստ) ո՛չ հայ-ադրբեջանական, ո՛չ արցախա-ադրբեջանական սահմանազատման հարցերում, ունենք հազարավոր մարդկային կորուստներ և վիրավորներ, ինչպես նաև գերեվարված, անհետ կորած զինվորական և քաղաքացիական անձինք, փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Խաթարված են ՀՀ արտաքին հարաբերություններն ավանդական դաշնակիցների, բարեկամ երկրների և Սփյուռքի կառույցների հետ։ Երկրում տիրում է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, իշխանության անպատասխանատու և կործանարար վարքագիծը կարող է հանգեցնել ներհասարակական պառակտման ու թշնամանքի, որի սաղմերն արդեն իսկ նկատելի են։

Ընդսմին, օրհասական այս իրավիճակում երկրի իշխանությունը դրսևորում է աններելի տարերայնություն և անգործություն, իսկ վերոնշյալ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ որևէ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։

Հայրենակիցնե՛ր, օրհասական այս ծանր պահին հարկավոր է օր առաջ համախմբվել գաղափարների շուրջ, որոնցից առաջնահերթ են՝ նոր սոցիալական համաձայնագրի շուրջ քաղաքացիական համերաշխության ապահովումը, կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի ու արցախահայության խաթարված ազգային-քաղաքական նպատակների վերականգնումը։ Հրամայական է սթափ գնահատել իրավիճակը և փնտրել այնպիսի ելքեր, որոնք կարող են հնարավոր նվազ կորուստներով մեր հայրենիքը դուրս բերել այս աղետալի իրավիճակից։

Ստեղծված կացությունից ելքը Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր, մշակութային, գիտակրթական ու հաստատութենական նորոգման և զարթոնքի համապարփակ ծրագրի իրագործումն է։

Այդ ուղղությամբ ջանքերը համադրելու, տեսական և գործնական հնարավոր լուծումներ գտնելու ակնկալիքով հայտարարում ենք «Մայիսի 9-ի» նախաձեռնության ստեղծման մասին։

Մեր գործունեությունն ուղղված է լինելու՝
• Արցախի և ՀՀ անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսական, գործառնական օրակարգերի ձևավորմանը և դրանց շրջանառմանը,

• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային արդիական հայեցակարգերի և թեզերի մշակմանը,

• Հայկական երկու հանրապետությունների անվտանգային նոր մոդելների մշակմանը,

• Արցախի և տարածաշրջանային հիմնահարցերով զբաղվող մասնագիտական ներուժի և մտավորական հանրության համախմբմանը,

• Կրթության, գիտության հիմնախնդիրների վերաբերյալ տեսական և գործնական օրակարգերի ձևավորմանը,

• Հարդյունս վերոգրյալի՝ Մայիսի 9-ի խորհուրդը, գալիք հաղթանակների և ապագայի նկատմամբ հավատը հայ ժողովրդին վերադարձնելուն» , - նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
 

Հայտարարությունը ստորագրել են.

1. Բեգլարյան Աշխեն, քաղաքական գիտությունների թեկնածու,

2. Գալստյան Խաչիկ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

3. Եղիազարյան Արման, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

4. Կոստանյան Արարատ, միջազգայնագետ,

5. Հովհաննիսյան Էդգար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,

6. Մելքոնյան Ռուբեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

7. Միրզոյան Նարինե, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

8. Նալբանդյան Անահիտ, քաղաքական գիտությունների թեկնածու,

9. Ոսկանյան Վարդան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

10. Սողոմոնյան Աշոտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,

11. Ստեփանյան Խաչատուր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

12. Տեր-Մաթևոսյան Վահրամ, պատմական գիտությունների դոկտոր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ամենադիտված