Քաղաքացիները ԱԱԾ շենքի մոտ ժամացույցներ և օծանելիքի տուփեր են թողել
ՀասարակությունՄի քանի քաղաքացիներ Նալբանդյան փողոցի վրա գտնվող Ազգային անվտանգության շենքի մոտ ժամացույցներ և օծանելիքի տուփեր էին թողել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը մի խումբ անձինք ներխուժել էին վարչապետի կառավարական առանձնատուն։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր․
«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»։