Ջորջ Քլունին, նկարահանումների համար արագ նիհարելու արդյունքում, հոսպիտալացվել է (լուսանկար)
ԱՄՆԱմերիկացի դերասան Ջորջ Քլունին հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ շտապ նիհարել է իր հեղինակած «Կեսգիշերային երկինք» ֆիլմի նկարահանումների համար, գրում է Mirror թերթը:
Հրապարակման համաձայն՝ իր ֆիլմի աշխատանքների մեկնարկից չորս օր առաջ Քլունին հոսպիտալացվել է որովայնի ուժեղ ցավերով: Բժիշկները դերասանի մոտ ախտորոշել են պանկրեատիտ, և նա ստիպված է եղել մի քանի օր անցկացնել հիվանդանոցում: «Կարծում եմ, որ շատ ջանք թափեցի նիհարելու համար և, հնարավոր է, ինքս ինձ չէի հետևում», - ասել է դերասանը: Հրապարակման համաձայն՝ 59-ամյա Քլունին կորցրել է գրեթե 13 կիլոգրամ՝ գլոբալ աղետից փրկված քաղցկեղով հիվանդ աստղագետի դերը խաղալու համար: Քլունին, ով նկարահանել է ևս մի քանի կինոնկար, ասաց, որ «Midnight Sky»-ը իր ամենամեծ նախագիծն է մինչ օրս, և աշխատանքն ավարտին հասցնելու համար հարկավոր էր լինել լավագույն մարզավիճակում: «Ես երկար տգեղ մորուք եմ աճեցրել, իմ որդուն դա դուր եկավ։ Բայց կինս և դուստրս երջանիկ էին, երբ մորուքս անհետացավ, քանի որ դժվար էր այս ամբողջ խառնաշփոթի տակ դեմք գտնել», - ասել է Քլունին։