Ջուլիա Ռոբերթսն ու Ջորջ Քլունին` նոր՝ «Ticket to Heaven» ֆիլմում. առաջին թրեյլերը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանցում հրապարակվել է «Ticket to Heaven» ռոմանտիկ կատակերգության առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլիա Ռոբերթսը և Ջորջ Քլունին։
Աստղերը խաղում են նախկին ամուսինների, ովքեր չեն կարողանում տանել միմյանց, բայց ստիպված են միավորվել` հանուն իրենց դստեր, ով շտապ որոշում է ամուսնանալ մի տղամարդու հետ, ում գրեթե չի ճանաչում և հրաժարվել 1 իր հաջողակ կարիերայից։ Ծնողները թռչում են Բալի, որպեսզի ձախողեն հարսանիքը և թույլ չտան իրենց աղջկան գործել նույն սխալները, որոնք, նրանց կարծիքով, իրենք ժամանակին գործել են: Իհարկե Բալիում հերոսներին սպասվում են բազմաթիվ արկածներ՝ դելֆինի հետ բախումից մինչև բարում խնջույք, որը կօգնի նրանց վերանայել իրենց հարաբերությունները:
Ֆիլմի ռեժիսորն է Օլ Փարքերը, ով գրել է «Imagine Us Together» և «Mamma Mia! 2» ֆիլմերը: Ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբերին։