Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը չեն գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ
ԱրցախՌուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 14-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը:
Ինչպես երևում է քարտեզում` Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը չեն գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին կայացած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասել էր. «Երեկ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա:
Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով»:
Ստորև` ՌԴ ՊՆ քարտեզը` դեկտեմբերի 13-ին: