Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Լուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ) Ինքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ) Համախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր Մարտիրոսյան Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) 

Արմանն ասաց՝ մի՛ լացեք, ես ամեն ինչ զգում եմ, իմ ձեռքը կդողա մարտի դաշտում. հերոսի վերջին տեսանյութը՝ զոհվելուց առաջ (տեսանյութ)

Հասարակություն

23-ամյա Արման Օհանջանյանը, թեև առողջական որոշ խնդիրների պատճառով բանակում չէր ծառայել, սակայն պատերազմի հենց երկրորդ օրը կամավոր մեկնել էր առաջնագիծ:

Արմանին հրաման չեն տվել, որ մասնակցի պատերազմին, սակայն դա նրան չի խանգարել միանալ մի խումբ արցախցիների ու հասնել Ստեփանակերտ. արմատներով արցախցի Արմանը հաճախ է ասել՝ արցախցի եմ, ես չգնամ, ո՞վ գնա. այսպես էր ասում նաև Քառօրյա պատերազմին:

«Իր կամքով Ջաբրայիլ էր գնացել, հոկտեմբերի 1-ին մայրիկին հրաժեշտի նամակ էր գրել, երևի մտածել էր՝ վերջին նամակն է, այդ ժամանակահատվածում էլ Ջաբրայիլում թեժ մարտեր էին ընթանում, ինքն էլ դիպուկահար էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է Արմանի քույրը՝ Թամարա Օհանջանյանը:

«Պոստերը ցրիվ տվեցին, գալիս են մեզ վրա, կներես ինձ ամեն ինչի համար, ես ձեզ շատ սիրում եմ, եթե ինձ ինչ-որ բան պատահի, գլուխդ բարձր կքայլես, մամ, սաղ մնամ՝ կզանգեմ»,- Արմանի նամակն է՝ ուղղված մայրիկին:

Նամակից հետո Արմանը վիրավորում էր ստացել, երկար ժամանակ չէր կարողացել զանգել, հետո մի քանի ժամով տուն էր վերադարձել, ապա նորից՝ առաջնագիծ մեկնել: 

«Հերթափոխին տուն էր եկել, քայլելիս դժվարանում էր, բայց ցույց չէր տալիս, ցավն իր ներսում էր թաքցնում: Մարտական ընկերներն էլ էին եկել Արմանի հետ, պատմում էին մարտի դաշտում կատարվածը ու, կարծես, ֆիլմից հատվածներ պատմեին: Կես ժամ անց զանգ եկավ. Արմանը նորից մեկնեց ռազմաճակատ»,- պատմում է քույրը:

Թամարայի խոսքով՝ այդ անգամ տագնապ կար, ներքին անհանգստություն, որ ոչ մի անգամ չէր եղել. «Մայրիկս լաց եղավ, Արմանն ասաց՝ մի՛ լացեք, ես ամեն ինչ զգում եմ, իմ ձեռքը կդողա մարտի դաշտում». Արմանի այս խոսքերը գամվել են ընտանիքի հիշողություններում. այդ օրը հերոսին տեսնում էին վերջին անգամ:

«Նորից Ջաբրայիլ էր գնացել, հոկտեմբերի 20-ին զանգել է հայրիկին, ասել, որ վիրավոր է ու կռվի դաշտում՝ մենակ: Երևի զանգել էր հրաժեշտ տալու. ընկերոջ հետ էր խոսել նաև, ասել, որ վիճակը ծանր է. եթե ինչ-որ մեկը հասներ օգնության՝ Արմանս հաստատ կփրկվեր, որովհետև արնաքամ է եղել: Այն մարդիկ, որոնք այդ օրը պետք է հրամանը կատարեին, այնտեղ չեն լինում. ասում են, որ հայ վիրավորներ կան, պետք է գնանք, բերենք, վարորդն ասում է՝ ես կգնամ, բայց ինչ-որ մեկն էլ թող գա հետս, եղբորս ընկերն է  ցանկացել գնալ, բայց եղբայրս է գնացել՝ ասելով՝ ես որոշ չափով տեսել եմ կյանքը, սերունդ եմ թողել... Պարզվել է՝ այդ վիրավորը հայի համազգեստով թշնամին է եղել, վիրավոր են ձևացել, որ մոտենան... մոտեցել են ու սկսել կրակել»,- պատմում է Թամարան:

Արմանը Մասիս քաղաքից էր, ամուսնացած էր, ունի ինը ամսական տղա: Կյանքով լեցուն ու կյանքը սիրող Արմանը քրոջ համար խիստ եղբայր էր, բայց միևնույն ժամանակ անչափ հոգատար ու բարի: Թամարան ասում է՝ չափազանց ընկերասեր էր ու նվիրվող, դիմացինի խնդիրներն իրենն էր համարում:

Քրոջ պաշտպանն էր Արմանը, իսկ հիմա Թամարան  հերոսի ներկայությունն ամենուր զգում է, անընդհատ սպասումով է, որ կգա...

Արփինե Հակոբյան

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հետ ենք գնում, ագրեսիա հո չենք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ հիմա ԿիրանցումԿիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում․ Արթուր ԽաչատրյանՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ)Մելիք ֆռանգյուլներն ու Դավիթ ուրացողները գալու են ու գնան. արվեստագետներին չեն թողնում մտնել Կիրանց (տեսանյութ) Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանԹուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանապետ (տեսանյութ) ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնելԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա ԵրևանումԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից (տեսանյութ) Սևբերետավորը սկսեց վիրավորել ԱԺ պատգամավորներին, սկսվեց քաշքշուկ ու լարված վիճակ (տեսանյութ) «Իմ կյանքի գնով էլ լինի՝ գնալու եմ», «Չես գնալու». մարզային ոստիկանապետը խոչընդոտում է պատգամավորին (տեսանյութ) Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. Տավուշի ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին (տեսանյութ) «Հերոսաբար կանգնեք, որ թուրքը մտնի մեր հող», «Միշտ ենք հերոսաբար կանգնել». բերետավորը՝ պատգամավորին (տեսանյութ) Սև բերետավորներն եկան Կիրանցը բլոկադայի մեջ պահող կոլեգաներին օգնության (տեսանյութ) «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ակնկալում էինք, որ այդպես պետք է լինի. Սրբազանը՝ Կիրանցի մուտքը փակելու ու մարդկանց չթողնելու մասին (տեսանյութ) Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Սրբազանը Սուրբ Աննայի բակում օրհնում է հավատացյալ ժողովրդին (տեսանյութ) ՈւՂԻՂ. ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց Պարտվածը չի կարող խաղաղություն փոխանցել կամ էլ խաղաղության երաշխավոր լինել (տեսանյութ) Սրբազանի քարոզի ժամանակ մեկը սկսեց սադրել իրավիճակն ու կոնֆլիկտ հրահրել (տեսանյութ) Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորներըԼուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ)Վահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել էԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլինԺողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ ՍրբազանինԻնքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագիԲագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ)Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինենՀանրապետությունում կա փակ ավտոճանապարհՀամախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր ՄարտիրոսյանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
Ամենադիտված