Պորտուգալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Պորտուն» հաղթեց «Ժիլ Վիսենտեին»
ՍպորտՊորտուգալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Պորտուի» ֆուտբոլիստները արտագնա խաղում հաղթեցին «Ժիլ Վիսենտեին»:
«Ժիլ Վիսենտե» խաղադաշտում խաղն ավարտվեց «Պորտուի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Գոլերը խփեցին Խեսուս Մանուել Կորոնան և Մեհդի Տարեմին:
«Պորտուի» հաջորդ մրցակիցը կլինի «Բրագան», որը ավելի վաղ 2-1 հաշվով հաղթել էր «Սանտա Կլարային»: