«Չելսի» ֊ «Պորտու» հանդիպման արդյունքը շատ անարդար էր, բայց ֆուտբոլ ասելով՝ հասկանում ենք խփված գոլերը․ Կոնսեյչաո
Սպորտ«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյչաոն կարծում է, որ իր թիմը կարող էր վստահ խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում:
Չորեքշաբթի օրը «Պորտուն» 0-2 հաշվով պարտվեց «Չելսիին»: Հանդիպումը, որում պորտուգալական ակումբը հանդես էր գալիս որպես հյուրընկալող, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ կայացավ Իսպանիայի Սևիլիա քաղաքում:
«Արդյունքը շատ անարդար էր, բայց ֆուտբոլ ասելով՝ հասկանում ենք խփված գոլերը: «Չելսին» գոլ խփեց, իսկ մենք՝ ոչ: Թիմը շատ լավ խաղ անցկացրեց, հուսալի խաղաց պաշտպանությունում, վտանգավոր գրոհեց: Մենք մի քանի շանս ստեղծեցինք, բայց չիրացրեցինք դրանք», - ասել է Կոնսեյչաոն, մեջբերում է Conceição UEFA կայքը:
«Մինչ այժմ անցկացվել է միայն առաջին հանդիպումը, մենք հավատում ենք լավագույնին: Ֆուտբոլիստները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Մենք գիտենք «Չելսիի» ուժեղ կողմերը: Նրանք շատ բազմազան խաղացողներ ունեն, բայց մենք ավելի լավն էինք: Սակայն բարոյական հաղթանակը հաշվի չի առնվում, արդյունքը գոլերի քանակն է», - ավելացրել է նա: Պատասխան հանդիպումը տեղի կունենա նաև Սևիլիայում՝ ապրիլի 13-ին: