Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին «Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին 

Գագիկն էլ համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին. ԵՊԲՀ ռեկտոր

Բլոգոսֆերա

Պատերազմը բժշկական բուհից խլեց նաև Գագիկ Մակարյանին: Նա համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին: Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից։ «Մերօրյա հերոսները». Գագիկ Մակարյան։  Ֆեսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել  Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին, ով իր ապագան տեսնում էր ուրոլոգիայի ոլորտում՝ այն համարելով հետաքրքիր և բժշկության մեջ առաջադեմ ճյուղ․․․

Բժշկության և նկարչության նկատմամբ միախառնված սերը լավագույնս է բնութագրում ԵՊԲՀ սովորող Գագիկ Մակարյանին, ով այդպես էլ չիրականացրեց իր բազմաթիվ երազանքներն ու նպատակները:

Գագիկ Մակարյանը՝ ավարտելով ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, «1+2» ծրագրի շրջանակում բժշկի մասնագիտությամբ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում մասնագիտական առաքելությունն իրականացրել է Արցախի հարավային ուղղությամբ:

Ինչպես նշում է կուրսընկերը՝ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական զարգացման կենտրոնի անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիայի մասնագիտությամբ 1-ին կուրսի ուսանող Տիգրան Օհանյանը, Գագիկը դեռ դպրոցական տարիքից ուներ նկարելու ձիրք, զբաղվում էր նաև լուսանկարչությամբ, այդ թվում սիրում էր իր կողմից արված լուսանկարները ենթարկել ծրագրային մշակման՝ ստանալով այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում էին նրա ներաշխարհն ու պատկերացնումները: Սերը դեպի արվեստը՝ նկարչությունն ու լուսանկարչությունն արտահայտվում է նրա ստեղծագործություններում, որոնք տեղ են գտել www.500px.com/p/gagikmakaryan/about կայքում:

«Գագիկը ստեղծագործ, արվեստն ու բժշկությունը սիրող անհատ էր, որը խելացի լինելուն զուգահեռ՝ աչքի էր ընկնում համեստությամբ ու ընկերներին օգնելու պատրաստակամությամբ»,-նշում է կուրսընկերը՝ հավելելով, որ Գագիկին միշտ հաջողվում էր ամենաբարդ առարկաներն ու թեմաները մատուցել կուրսընկերների համար մատչելի ու հասկանալի՝ նրանց օգնելով պատրաստվել ու հանձնել հերթական քննությունները: Տիգրան Օհանյանի խոսքով՝ մասնագիտացման ընտրության թեմայի շուրջ հաճախ են քննարկումներ ունեցել: Հետաքրքրությունների շրջանակում ունենալով նաև վիրաբուժությունն ու ռեանիմատոլոգիան՝ ի վերջո Գագիկը կանգ էր առել ուրոլոգիա մասնագիտության վրա, որն էլ պատրաստվում էր ընտրել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Պատերազմը բժշկական բուհից խլեց նաև Գագիկ Մակարյանին: Նա համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին:

Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)
Ամենադիտված