Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ
ՍպորտԻսպանացի Ժոսեպ Գվարդիոլան, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել, հայտնում է մրցաշարի կայքը: Հունվարին «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Պրեմիեր լիգայի իր բոլոր խաղերում և գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով առաջ անցնելով իրեն ամենամոտ հետևողներից: «Քաղաքացիները» ակտիվում ունեն 50 միավոր: Գվարդիոլան անգլիական ֆուտբոլում իր կարիերայի ընթացքում ութերորդ անգամ նվաճեց ամսվա մարզիչ մրցանակը: