«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ԱԳՆ դիմաց բողոքի ակցիան
Հասարակություն«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հրավիրված բողոքի ակցիան: ՀՓՇ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ակցիան համարում են ստացված, քանի որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ շենք է ժամանել նախատեսվածից մեկ ժամ շուտ, իսկ հետո աննկատ հեռացել:
«Համարում ենք, որ մեր ակցիան ծառայեց իր նպատակին: Այսքանով համարում ենք մեր ակցիան ավարտված: Շարունակելու ենք մեր պայքարը: Շարունակելու ենք նրան (Փաշինյանին- խմբ.) ամեն քայլափոխի հետապնդել»,- ասաց Վարդանյանը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մարտի 13-ին, ժամը 12:00-ին բողոքի ակցիա էին նախաձեռնել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որպեսզի այդ ձևով դիմավորեին ԱԳՆ շենք ժամանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: