Իսպանիայի գավաթի 2019/20 եզրափակչի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի
ՍպորտԻսպանիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որում «Ռեալ Սոսյեդադը» և Բիլբաոյի «Ատլետիկը» կպայքարեն գավաթի համար, կանցկացվի դատարկ տրիբունաներով, հայտնում է Իսպանիայի Թագավորության ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը:
Անցյալ մրցաշրջանում Իսպանիայի գավաթի եզրափակիչը չկայացավ ակումբների միջև պայմանավորվածության պատճառով, ոստ որի՝ խաղը կկայանար, երբ երկրպագուներին թույլատրվեր մասնակցել դրան։
Այնուամենայնիվ, հինգշաբթի օրը կայացած հանդիպումից հետո որոշվեց հանդիսատեսին թույլ չտալ գտնվել տրիբունաներում, քանի որ հանդիպումը կանցկացվի Սևիլիայում, իսկ Անդալուսիայի նահանգում կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս Իսպանիայի այլ նահանգների բնակիչներին մուտք գործել տարածաշրջան։ Խաղը կկայանա ապրիլի 3-ին՝ Սևիլիայի Օլիմպիական մարզադաշտում։