Կյանքից հեռացել է Կոմանդոսը
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 31-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արցախի հերոս», Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր, լեգենդար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
Թե որն էր մահվան պատճառը, ԲԿ-ից հրաժարվեցին ասել։
Հիշեցենք, որ օրեր առաջ նա գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Նա ուներ առողջական լուրջ խնդիրներ: