Կոմանդոսից հետո մեզ պետք է մնա ոչ թե իր անունը, այլ կատարած գործերը. Լարիսա Ալավերդյան
Ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ, որ այն ամենը, ինչ արել է Կոմանդոսը իր հետ պետք է վերանա, դա անընդունելի է: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ասաց ասուլիսին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս ասաց, որ իրենց պարտականությունն է շարունակել այն բոլոր գաղափարները, որոնք ուներ Կոմանդոսը. «Ես համոզված եմ, որ Կոմանդոսի բոլոր պայծառ գաղափարները իրականանալու են» ,-նշեց Լարիսա Ալավերդյանը: