Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Իրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ) Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր Խաչատրյանին 

ԵԽԽՎ հանձնաժնողովի նիստում քննարկվել է հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը․ Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստում քննարկվեց հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ:

Հստակ արձանագրվում էր, որ համաձայն 2021 թ. մարտի 16–ի ՄԻԵԴ–ի մամլո հաղորդագրության՝ ուժի մեջ են մնում Ադրբեջանում պահվող 188 հայ գերիների վերաբերյալ դատարանի կողմից կիրառած միջանկյալ միջոցները: Այդ տեսանկյունից, շատ մտահոգիչ է, որ դատարանը իրազեկել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը «չի հարգում դատարանի կողմից սահմանված ժամկետները ներկայացնելու այդ անձանց մասին համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում է ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն»:

Սա մտահոգիչ է այդ անձանց ճակատագրերի առնչությամբ՝ հաշվի առնելով վերջին հավաստի վկայությունները հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող տանջանքների մասին, ինչպես ներկայացված է Human Rights Watch կազմակերպության զեկույցում: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ամբողջությամբ համագործակցի դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնք ներկայացված են դատարանի ցուցակի համաձայն, ինչպես նաև հավաստիացնելով, որ նրանք առանց հետաձգման ետ կվերադարձվեն:

Հայտարարության մեջ նաև նշվում էր, երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները չեն վերանա, քանի դեռ չկա քաղաքական լուծում: Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես պատասխանատու են խաղաղության կառուցման հարցում: Առաջին քայլերը ենթադրում են բոլոր ռազմագերիների վերադարձ, անհայտ կորածների տեղորոշում, համագործակցությունը ականազերծման աշխատանքների շուրջ, միմյանց մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք և պաշտպանություն, ատելության խոսքի բացառում, բոլոր տեղահանվածների կամավոր, ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովում և ճշմարտության ու հաշտության խրախուսում:

Այս հարցի առնչությամբ իմ ելույթում արձանագրել եմ. «Ռազմագերիների թեման շատ հրատապ է, այս հարցը չի կարելի որևէ կերպ քաղաքականացնել, քանի որ այն ունի բացառապես հումանիտար բնույթ: Ադրբեջանական կողմը ապակառուցողական և անընդունելի պահվածք է ցուցաբերում, ինչի մասին փաստում է նաև ՄԻԵԴ–ի իրազեկումն Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանը չի հարգում դատարանի կողմից ներկայացված ժամկետները և չի տրամադրում համապատասխան տեղեկատվություն: Բաքվում պահվող հայերի կյանքը վտանգված է, առավել ևս, երբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ետ վերադարձնել ռազմագերիներին և հանձնաժողովը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ադրբեջանի նմանատիպ պահվածքի նկատմամբ: Մեզ՝ պատգամավորներիս, շարունակ հարցնում են ի՞նչ է անում Եվրոպան, որպեսզի հարկադրի Ադրբեջանին ետ վերադարձնել ռազմագերիներին: Ի՞նչ պետք է մենք պատասխանենք ռազմագերիների ընտանիքներին, ասե՛ք մեզ:

Ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որը իրականցվում է Իլհամ Ալիևի ուղղակի հրամանով: Հույս ունեմ, որ զեկուցողը իր զեկույցի շրջանակներում կանդրադառնա այդ հարցին: Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է: Դա պետական քաղաքականություն է:

Ինչ վերաբերում է ականադաշտերի մասին Ադրբեջանի բարձրացրած հարցին, ապա դա արհեստական թեմա է, որով Ադրբեջանը փորձում է կոծկել իր գործելաոճը ռազմագերիների հարցում: Ադրբեջանական կողմը երբեք չի դիմել մեզ այդ հարցով: Խորհուրդ կտամ համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այդ հարցում»:
Հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա) իր ամփոփիչ խոսքում նշեց, որ պատրաստվում է այս հարցի մասին հայտարարություն անել իր անունից, քանի որ չի կարելի այլևս երկարաձգել. Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ–ի հետ, իսկ ԵԽԽՎ–ն՝ աջակցել ՄԻԵԴ–ին»,- գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Ամենադիտված