Թուրքիան սիրիացի վարձականներ է հավաքում՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելու համար
ԱշխարհԹուրքիան պատրաստվում է սիրիացի վարձկաններ ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմին մասնակցելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սիրիայի արդյունաբերական միության նախագահ Ֆերես Շեհեբին:
«Շատ շուտով մենք կտեսնենք տխրահռչակ «սիրիացի ապստամբներին» Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելիս: Թուրքիան Հյուսիսային Սիրիայում գրոհայինների հավաքագրման նոր գրասենյակներ է բացել, ինչպես Լիբիայի և Ադրբեջանի դեպքում։ Իհարկե, Արևմուտքի լիակատար թույլտվությամբ»,- գրել է նա։