Ոստիկանները բռնի ուժով Շիրակի մարզպետարանից հեռացնում են գերիների հարազատներին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների ու հարազատների միջև: Ոստիկանները փորձել են նրանց դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: