Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացե՛ք. 3 օր կյանքի ու մահվան դեմ կռիվ տալով՝ Մխիթարն անմահացավ

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակիցը եղավ նաև Մխիթար Վլադիկի Ասրյանը, որը զոհվեց հանուն հայրենիքի: Մխիթարը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախում։ Նա ծառայում էր ԱՀ հատուկ պատրաստության ստորաբաժանումում, որպես հետախույզ եւ սակրավոր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ասրյանի զարմուհին՝ Լուիզա Գևորգյանը:

«Ես 18 տարի շարունակ հպարտացել եմ, որ ունեմ իր նման քեռի, բայց երանի՜ էլի ունենայի կողքիս, ոչ թե երկնքում ու հպարտությունս այսքան ցավոտ չլիներ։ Մխիթարը սիրում էր զինվորական համազգեստը ու պատվով էր կրում։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո, 8 տարի շարունակ կրել է ռազմական ոստիկանի համազգեստը»,- խորը ցավով պատմում է Մխիթարի քրոջ աղջիկը:

Մխիթարը Լուիզայի հիշողություններում մնացել է հպարտ քայլվածքով, խրոխտ կեցվածքով, խոսուն աչքերով, ապրեցնող ժպիտով. «Քեռիս կյանքով լի էր, անսահման բարի, նվիրված իր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին: Իր ապրած կյանքը արժանապատիվ էր ու հպարտ։ Վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Արժանի զավակ էր, հոգատար եղբայր, լավ ամուսին ու երեխաների հայր։ Տան ավագ որդին էր Մխիթարը, տան հպարտությունն ու սրբությունը։ Նրա ներկայությունն ամենուր է, մենք զգում ենք նրան տան ամեն մի անկյունում...Մխիթարը կատարյալ է, իր բնավորությամբ ու եզակի տեսակով: Մենք սպասում ենք Մխիթարին՝այսօր, վաղը, միշտ. կարոտը շատ է, անսահման շատ...»,- սրտի կսկիծով պատմեց Լուիզան՝ նշելով՝ Մխիթարի մասին դժվարանում է խոսել անցյալով:

Մխիթարը պատերազմի հենց առաջին օրերից եղել է ամենաթեժ կետերում, նույնիսկ, մի քանի անգամ եղել է շրջափակման մեջ և դուրս եկել. «Քեռիս պատերազմի առաջին իսկ օրերից կյանքի ու մահվան դեմ կռիվ է մղել։ Մի քանի անգամ շրջափակման մեջ են հայտնվել, սակայն հաջողվել է դուրս գալ։ Նա պատերազմել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, կերտել հերոսական դրվագներ։ Փրկել է մարտական ընկերների ու տասնյակ զինծառայողների կյանքեր»,- հպարտությամբ պատմում է Լուիզան։

Անգամ թեժ կռվի ժամանակ Մխիթարը չի մոռանում քրոջ ծննդյան օրը, պատերազմը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ քրոջ ծնունդը շնորհավորելու համար. «Քեռիս նոյեմբերի 6-ին Շուշիում, վաղ առավոտյան զանգում է քրոջն ու ասում՝ Լուսի՛ն, շնորհավոր ծնունդդ, քեզ ամենալավ պիներնում ցանկանում, խրեգ ա մնացալ, լոխ լավա ինան»,- պատմում է նա՝ հավելելով, որ հենց այդ օրը երեկոյան, վիրավորում է ստանում՝ մեջքի շրջանում։

Մխիթարը սպասում էր օգնության, բայց այդպես էլ այն չհասավ նրան։ Օգնության սպասելով՝ նա վերջին անգամ հասցնում է խոսել կնոջ և հայրիկի հետ. «Զանգեց կնոջը, ապա հորը ու ասաց՝ չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացեք: 3 օր կյանքի ու մահվան դեմ կռիվ տալով՝ քեռիս նոյմբերի 9-ին անմահանում է թշնամու արձակած երկրորդ անողոք գնդակից»,- սրտի խորը ցավով նշում է Լուիզան։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ հերոսի հուղարկավորումը ՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։ ԱՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, ջոկատի մարտական պատրաստվածության ապահովման և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2» և «Մարտական ծառայություն» պետական մեդալներով։ 

Սակայն, ինչպես նշում է Լուիզան, հերոսի կոչումն ու հպարտության զգացումը ոչ մի կերպ  չի սփոփում իրենց վիշտը. «Այս պատերազմը մեզանից խլեց լավագույններին։ Մխիթարն ու հազարավոր տղաներ իրենց սրտում հույս ունեին, հավատում էին, որ իրենց կյանքի գնով անգամ պահելու են հայրենիքը, լուծելու են բոլոր զոհերի վրեժն ու մի թիզ հող անգամ չեն զիջելու թշնամուն...Զոհեցին ամենաթանկը՝ կյանքը, բայց չկա այն հողը, որի վրա այդքան կյանք հավերժացավ...Հայրենի հողը հավերժ իր գիրկն առավ հազարավոր կյանքով լի կյանքեր»,- հուզմունքն աչքերին ասաց Մխիթարի զարմուհին:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ամենադիտված