Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի սրացումը պահանջում է անհապաղ միջոցների ընդունում. ՀԱՊԿ
Արտաքին ՔաղաքականՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կազմակերպության Միացյալ շտաբում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը Ղարաբաղում կայունացել է:
Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկարը, նրա կարծիքով, ամրապնդվում է նաև ռուս խաղաղապահների տեղակայմամբ և ընթացող բանակցային գործընթացով:
«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը պահանջում է քաղաքական-դիվանագիտական բնույթի անհապաղ միջոցների ընդունում և երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցերի լուծում»,- ասել է նա: