Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է 

44-օրյա պատերազմում զոհված Մայիս Հովսեփյանի ընտանիքը կորցնում է տունը. պատկան մարմիններից արձագանք չկա

Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մայիս Հովսեփյանի ընտանիքը կանգնած է տունը կորցնելու վտանգի առաջ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մայիսի մայրը՝ Լուսինե Հովսեփյանը. «2012 թվականին մեր տունը գրավ դրեցինք, 2 տարի վճարումները պարտաճանաչ կերպով կատարում էինք, հետո ունեցանք ֆինասնական խնդիրներ ու չկարողացանք այլևս վարկը մարել: Բանկը արդեն գնել է մեր տունը, սկզբում մեզ տվել էր 2-3 օր տունը ազատելու համար, սակայն հետո թաղային ոստիկանապետը 2-3 օրը դարձրեց 20 օր, որ գոնե հասցնենք տուն փնտրենք»,- պատմում է հերոսի մայրը:

Վերջինս ասաց, որ դիմել է Կենտրոնական բանկ, Պաշտպանության բանակ, նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, սակայն իրեն կարողացավ օգնել միայն ՄԻՊ-ը. «ՄԻՊ-ի շնորհիվ մեզ տվեցին 3 ամիս տունը լքելու համար: ՊՆ-ն ու Արմեն Սարգսյանը ինձ պատասխանեցին, թե իրենց գործառույթի մեջ չի մտնում նման հարցերով զբաղվելը: Կարծում եմ՝ գոնե Կենտրոնական բանկը պարտավոր է գումարը զրոյացնել, ինչու պետք է իմ՝ Երևանում ծնված երեխային ուղարկեին Արցախ, որ այսօր էլ ներում-բեկում չլիներ»,- հուզված նշում է Լուսինեն:

Մայիսի մայրը շատ դժվար կացության մեջ է հայտնվել, նա խնդրում է, որ գոնե իրենց շատ ժամանակ տրամադրեն, որ կարողանա գումար հավաքի՝ տունը վերադարձնելու նպատակով. «Մենք ուզում ենք՝ գոնե 4-5 տարի ժամանակ տան, որովհետև շատ մեծ է գումարը, և մեզ ժամանակ է պետք այն հավաքելու համար, բայց չգիտենք, թե 3 ամիս հետո ինչ կլինի, կհամաձայնե՞ն արդյոք, թե՞ ոչ: Մենք արդեն հաշվեհամարներ ենք բացել. թե՛ մեր ընկերները, և թե՛ օտար մարդիկ սկսել են փոխանցումներ անել և օգնության ձեռք մեկնել»,- ասաց Մայիսի մայրը:

Ըստ հերոսի մոր խոսքերի՝ նա շատ վիրավորված է, երբ իր ամենաթանկին տվել է պետությանը, իսկ պետությունը այսօր իր կողքին չէ, անգամ իրեն խոստացված Մայիսի մեդալը չեն հանձնել դեռ. «Իմ էրեխու զոհվելը ոչ մեկի պետքը չի, էրեխես պետության համար ա գնացել, կռվել ու զոհվել, իսկ պետությունը էսօր չի ուզում աջակցի գումարային հարցերում»,- նշեց Լուսինեն՝ ընդգծելով, որ իրենց տվել են մեկ մեդալ, շեշտելով՝ երկրորդը կտան շուտով. «Հիմա էլ ասում են՝ ընկերները պետք է խոսեն նրա սխրագործությունների մասին, ախր իր ընկերները չեն կարողանում այդ թեմայով խոսեն, չեն էլ ուզում հիշել էդ օրերը, ես գնամ ի՞նչ հարցնեմ, ոնց էդ էրեխեքին սթրեսի ենթարկեմ, պետությունը, անգամ, մի մեդալ է ավելորդ համարում տալ, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ասաց Մայիսի մայրը:

Խոսելով Մայիսի մասին՝ մայրը ընդգծեց հերոսի չափից դուրս հավասարակշռված և խելացի լինելը. «Բնավորությամբ շատ հանգիստ, լուրջ, կազմակերպված, խելացի ու ծանրակշիռ տղա էր: Ընկերները նրան գեղեցկության համար անվանում էին «Կինոյի տղա»: 16 տարեկանից աշխատել է, ասում էր՝ ես ինձ լավ եմ զգում, որ աշխատում եմ: Տղաս զբաղվել է Այկիդո մարտարվեստով և ստացել սև գոտի առաջին դան որակավորում»,- մեծ կարոտով պատմում է նա:

Մայիսը սովորել է Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցում։ Դպրոցում միակ սանն էր, ով մասնակցում էր բոլոր առարկաների  օլիմպիադաներին: 14 տարեկանում մասնակցել է նաև «Ամենախելացին» հեռուստախաղին. «Մայիսս շատ էր սիրում ընթերցել, կրթվել: Դպրոցն ավարտել է գերազանց կարմիր վկայականով և անվճար ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջի մենեջմենթ բաժինը։ 3 տարի անվճար սովորելուց հետո ավարտել է այն՝ ընդունվելով Ազգային ագրարային համալսարանի մենեջմենթ բաժինը: Ուսումը կիսատ մնաց, քանի որ պետք է զորակոչվեր բանակ...»,- նշեց Լուսինեն:

2019 թ. դեկտեմբերի 25-ին Մայիսը  շատ մեծ ոգևորությամբ զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Ջաբրայիլում. «Շատ ոգևորված էր, որ բանակ պետք է զորակոչվի, առավոտյան ժամը 7-ին արթնացավ, հայրենասիրական երգեր միացրեց ու ասաց, որ հանկարծ չլացենք իր հետևից: Տղաս շատ լավ է ծառայել, օրինակելի զինվոր է եղել»,- մեծ հպարտությամբ ասաց Լուսինեն:

Սեպտեմբերի 25-ից Մայիսը իր զինակիցների հետ արդեն դիրքերում էր, իսկ պատերազմը սկսելուն պես վստահ է եղել, որ կհաղթեն. «Հենց պատերազմը սկսելու օրը զանգահարեց տղաս ու ասաց՝ մեզ հետ ամեն ինչ շատ լավ ա, սաղ լավ ա լինելու, մա՛մ ջան: Մայիսը սկզբում եղել է Ջաբրայիլում, հետո Հադրութում ու Ֆիզուլիում: Նրանք ոչնչացրել են դիվերսիոն խմբեր, թուրքի դիրք են գրավել, չեն նահանջել այն դիրքից, որը որ ընդամենը 5 հոգով են պահել»,-հուզվելով պատմում է Մայիսի մայրը:

Ըստ մոր խոսքերի՝ Մայիսը վտանգելով իր կյանքը, անցնելով կրակահերթի տակով, իր վիրավոր հրամանատարին դուրս է բերել խրամատից և տեղափոխել շտապօգնության մեքենա: Հերոսը դադարել է տուն զանգահարել հոկտեմբերի 17-ից, դա այն օրն էր, երբ վերջին անգամ նա խոսեց իր տանեցիների հետ. «Վերջին անգամ մենք խոսել ենք հոկտեմբերի 17-ին, ասել էր՝ ամեն ինչ լավ ա լինելու, շուտով մեր այդքան սպասված հաղթանակն ենք նշելու: Այդ անգամ նա խոսեց ընտանիքի բոլորի անդամների հետ: Ո՞վ իմանար, որ այդ զանգը լինելու էր վերջինը...»,- մեծ ցավով ասաց Լուսինեն:

Հոկտեմբերի 21-ին Մայիսը հերոսաբար զոհվում է հակառակորդի դիպուկահարի կրակոցից՝ Հադրութի Մեխակավան գյուղի մոտակայքում: Նրա աճյունը այդ տարածքից կարողանում են դուրս բերել միայն հունվարի 2-ին. «Ամսի 21-ին իմացանք, որ որդիս զոհվել ա: Մայիսիս աճյունը գտան հունվարի 2-ին: Գրպանում եղել է զինգրքույկը և պարանոցից միշտ կախված փայտե խաչը»,- հուզված ասաց հերոսի մայրը։

Մայիսը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հերոսի ծնողները անհամբեր սպասում են նաև իրենց որդու՝ «Մարտական Խաչ» շքանշանին՝ հուսալով, որ մի օր այն կտան իրենց:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը
Ամենադիտված